Կանադան ժամանակավորապես դադարեցնում է Johnson & Johnson պատվաստանյութի կիրառումը` կապված որակի առնչությամբ մտահոգություններով

13:11 • 01.05.21

Կանադայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում Johnson & Johnson ընկերության դուստր ձեռնարկության` Janssen-ի փակվելու հետևանքով ժամանակավորապես դադարեցնում է պատվաստանյութի կիրառումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական ործակալությունը և նշում, որ արտադրական հաստատությունը փակվում է պատվաստանյութի որակի վերաբերյալ մտավախությունների ֆոնին։

Ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը հայտնաբերել է Johnson & Johnson պատվաստանյութի զանգվածային աղտոտման դեպքեր, որի հետևանքով դադարեցվել է Բալթիմորում գտնվող Emergent BioSolution կենսատեխնոլոգիական ընկերության գործարանում դեղամիջոցի արտադրությունը։

CBC հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ապրիլի 28-ին Կանադա է մատակարարվել Johnson & Johnson պատվաստանյութի 300 հազար չափաբաժին։

«Ինչպես Կանադա ներկրված բոլոր պատվաստանյութերը, Janssen-ի արտադրության դեղերը կիրառման մեջ կլինեն միայն այն բանից հետո, երբ Կանադայի առողջապահության նախարարությունը համոզվի, որ դրանք համապատասխանում են որակի, անվտանգության և արդյունավետության բարձր չափանիշներին», - ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, պատվաստանյութի կիրառումը ժամանակավորապես դադարեցվել էր ԱՄՆ-ում և ԵՄ տարածքում՝ դրա հետևանով արյան թրոմբի առաջացման հնարավորությամբ պայմանավորված։ Ավելի ուշ  ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը վերացրել են Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները։




Կանադան ժամանակավորապես դադարեցնում է Johnson & Johnson պատվաստանյութի կիրառումը` կապված որակի առնչությամբ մտահոգություններով