Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:21 • 01.05.21

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

 

Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր