Ռուսաստանում մայրերը 38 տարի անց պարզել են, որ հիվանդանոցում իրենց դուստրերին պատահաբար փոխել են․ նրանք փոխհատուցում են պահանջում (լուսանկարներ)

14:06 • 01.05.21

Ռուսաստանում մայրերը, որոնք ծննդաբերությունից 38 տարի անց պարզել են, որ հիվանդանոցում իրենց դուստրերին պատահաբար փոխել են, փոխհատուցում են պահանջում, գրում է Mirror-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, Վասիլի Բայմուրզինան և Վալենտին Բաուլինան ԴՆԹ-ի անալիզների միջոցով ճշմարտությունը պարզելուց հետո Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից պահանջում են 10 մլն ռուբլի փոխհատուցում։

Հայտնի է, որ նրանց դուստրերը լույս աշխարհ են եկել 1983 թվականին՝ Կիզիլսկոե գյուղում․ տարիների ընթացքում դուստրերի և իրենց մայրերի արտաքինում զգալի տարբերությունները ստիպել են ԴՆԹ-ի անալիզ հանձնել, ինչի արդյունքում պարզվել է՝ իրենց երեխաներին հիվանդանոցում փոխել են։

Այս գործով առաջին դատական նիստի նախաշեմին՝ հիվանդանոցի ներկայացուցիչը պաշտոնապես ներողություն է խնդրել կանանցից՝ հավելելով, որ նրանց սպասարկած հիվանդանոցի աշխատակիցներն արդեն ողջ չեն։

Valentina BaulinVasilya BaimurzinaAlyona BaulinaGulsina Baimurzina