Շվեյցարական քաղաքում մուրացկաններից ազատվելու համար նրանց եվրոպական ցանկացած երկիր մեկնելու տոմս կտրամադրեն

13:15 • 01.05.21

Շվեյցարական Բազել քաղաքի իշխանությունները մուրացկաններին առաջարկել են մասնակցել ուշագրավ գործարքի. երկիր չվերադառնալու գրավոր խոստման դիմաց քաղաքի աղքատ բնակիչները եվրոպական ցանկացած երկիր մեկնելու տոմս կստանան, գրում է www.newswwc.com-ը։

«Նրանք պարտավոր են առնվազն սահմանված ժամանակահատվածում չվերադառնալ Շվեյցարիա», - ասել է տեղական արդարադատության և անվտանգության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոփրաք Եղրուզը։

Մինչ օրս, ընդհանուր առմամբ, 31 մարդ ընդունել է այս առաջարկը։ Նշվում է, որ համաձայնագրի խախտման դեպքում մուրացկաններին սպառնում է երկրից արտաքսում։