Արգենտինան ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

00:49 • 01.05.21

Ուրբաթ Արգենտինա է ժամանել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի նոր խմբաքանակը: Այս մասին հայտնում է հարավամերիկյան երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:

«Առաջիկա օրերին նոր խմբաքանակը համամասնորեն կբաշխվի երկրի 24 մարզերի միջև», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության ՝ Aerolineas Argentina-ն արդեն կատարել է 13 չվերթ դեպի Մոսկվա՝ դեղը մատակարարելու համար:

Արգենտինան ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը