Բեռլինում ավելի քան 1000 մարդ է մասնակցել մայիսմեկյան երթին
Շաբաթ մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի մայրաքաղաքում, որտեղ ավելի քան 1000 մարդ է դուրս եկել երթի:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը, մայիսմեկյան երթը Բեռլինում կազմակերպել է Revolutionaerer 1. Mai Berlin միավորումը:
Ցույցի մասնակիցները հանդես են գալիս սոցիալական անհավասարության և արտաքսումների դեմ բողոքով: Ցույցի ընթացքում դեռևս լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ իշխանությունների կողմից համավարակի պայմաններում սահմանված միջոցառումները, մասնավորապես 1,5 մետր հեռավորությունը չի պահպանվում: Շատերը դիմակ չեն կրում: Մայրաքաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևում է 5600 ոստիկան:










