Բրյուսելում ջրցան մեքենաներ են կիրառել փառատոնի մասնակիցներին ցրելու համար
Բրյուսելում ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ցրել է իշխանությունների կողմից չարտոնագրված Boum2 փառատոնի մասնակիցներին, որոնք հավաքվել էին մայրաքաղաքային այգում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են փառատոնի մասնակիցներին և դուրս բերել նրանց փառատոնի անցկացման վայրից, ինչին ի պատասխան իրավապահների ուղղությամբ քարեր, ծառների ճղներ և շշեր են նետվել:
Շտապօգնության մեքենաները մի քանի տուժածների են հեռացրել դեպքի վայրից: Մի տղամարդ կորցրել է գիտակցությունն այն բանից հետո, երբ հայտնվել է ջրցան մեքենայից արձակված ջրաշիթի տակ: Նրան օգնություն է ցույց տրվել:
Նշվում է, որ փառատոնի մասնակիցների մի մասը հեռացել է, մյուսները շարունակել են այլ վայրերում հավաքվելու փորձեր անել:
Փառատոնի անցկացումն արգելվել էր կորոկավիրուսային սահմանափակումների պատճառով, սակայն հազարավոր մարդիկ հավաքվել էին մասնակցելու դրան:










