Ղրիմում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման 1-ին դեպքը
Ղրիմում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման 1 դեպք:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի «Ռոսպոտրեբնադզոր»-ի միջմարզային վարչության պետ Նատալյա Պենկովսկայայի խոսքերը:
Վարչության պետի խոսքով՝ «բրիտանական շտամը» հայտնաբերվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Վարակակրի մոտ հիվանդության ախտանշաններ դեռևս չեն հայտնաբերվել:
«Վարչությունը միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելու համար: Մեծ Բրիտանիայից ժամանած անձանց ցուցակն ուղարկվել է ՌԴ ներքին գործերի նախարարություն», - ասել է Պենկովսկայան:










