Ավստրալիայում 5-մետրանոց կոկորդիլոսը հարձակվել է 32-ամյա տղամարդու վրա

15:47 • 01.05.21

Ավստրալիայում 5-մետրանոց կոկորդիլոսը հարձակվել է տղամարդու վրա, գրում է Daily Telegraph-ը, նշելով՝ դեպքը տեղի է ունեցել մայրցամաքի հյուսիսում գտնվող Կակադու ազգային պարկում:

Նշվում է՝ 32-ամյա ավստրալացին իր երեք ընկերների հետ ձկնորսությամբ է զբաղվել պարկի գետում: Երեկոյան տղամարդիկ որոշել են իրենց նավակը կանգնեցնել գետի մոտ և սկսել են  ընթրիք պատրաստել:

Հենց այդ պահին գետից հսկայական կոկորդիլոս է դուրս եկել և ցատկել տարածքում գտնվող տղամարդկանցից մեկի վրա: Ականատեսների խոսքով՝ սողունի երկարությունը առնվազն հինգ մետր է եղել: Բարեբախտաբար, 32-ամյա տղամարդուն հաջողվել է փախչել: Նա թեթև վնասվածքներ է ստացել: 

Նշենք՝ Կակադուի ազգային պարկում ավստրալական նեղ պարանոց ունեցող կոկորդիլոսները շատ են: Կոկորդիլոսների այս տեսակը համարվում է մոլորակի ամենամեծ գիշատիչներից մեկը: Կենդանատեսակին պատկանող արուները կարող են ունենալ մինչև յոթ մետր երկարության և կշռել շուրջ երկու տոննա:

 

Ավստրալիայում 5-մետրանոց կոկորդիլոսը հարձակվել է 32-ամյա տղամարդու վրա