Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ այսօր ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականին չէին կայացել:
Նշվում է՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Փարիզի Մարշալ Ժուանի հրապարակում: Ցույցն անցկացվում է ոստիկանության աշխատակիցների վերահսկողությամբ: «Դեղին բաճկոններ»-ի ներկայացուցիչները պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ կմենկարկի հիմնական բողոքի ակցիան:
Ըստ աշխատանքի համընդհանուր համադաշնության տվյալների՝ Ֆրանսիայում նախատեսվում է անցկացնել ավելի քան 300 բողոքի ակցիա: Տեղի իշխանությունների գնահատականներով՝ ողջ երկրում անհնազանդության ակցիաներին կարող է մասնակցել ավելի քան 100 հազար մարդ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2018 թվականի նոյեմբերի 17-ից ի վեր՝ շարժման ներկայացուցիչները Ֆրանսիայի ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Նախապես դրանք անցկացվում էին երկրում վառելիքի գնաճի դեմ պայքարելու համար: Այժմ նրանց պահանջները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և ավելացել են: Բողոքի ակցիաները շատ հաճախ ուղեկցվում են ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումներով:










