Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը

15:55 • 01.05.21

 

Հնդկաստան է մատակարարվել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար նոր դեպք, որը համաշխարհային հակառեկորդ է:

Համավարակի սկզբից ի վեր՝ Հնդկաստանում հայտնաբերվել է 19 164 969 վարակակիր: Ընդհանուր առմամբ մահացել է 211 853 մարդ: Աշխարհում վարակվածների թվով այս պահի դրությամբ երկիրը զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ մինչ օրս հայտնաբերվել է 32 345 329 դեպք:

 

Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը