Ճապոնիայում 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

06:46 • 01.05.21

6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ազգային օդերևութաբանական գրասենյակը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միագի պրեֆեկտուրայի մոտակայքում: Ցնցման օջախը տեղակայված է 60 կմ խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ:

Ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի մի շարք հյուսիսարևելյան և արևելյան պրեֆեկտուրաներում ՝ Ֆուկուսիմա, Իբարակի, Իվատե, Տոկիո, Սայտամա, Չիբա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ճապոնիայում 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել