1 օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք

15:02 • 01.05.21

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 814 558-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 1-ին լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Առողջացել է 8637 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 4 436 583-ի:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում հաստատվել է մահվան 392 նոր դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 110 520 է: