Իսպանիայում 100 000 մարդ է մասնակցել արհմիությունների կազմակերպած մայիսմեկյան ցույցերին

21:28 • 01.05.21

Իսպանիայում հարյուր հազար մարդ մասնակցել է արհմիությունների կազմակերպած ցույցներին, որոնք երկրում տեղի են ունեցել Աշխատավորների միջազգային օրը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Մադրիդում կայացած խոշորագույն բազմամարդ ցույցը կազմակերպվել է երկու խոշոր արհմիության՝ Աշխատանքային հանձնաժողովների և Աշխատավորների համընդհանուր միության կողմից: Ցուցարարները երթով անցել են քաղաքի կենտրոնական հրապարակով և փողոցներով: Բացի արհմիությունների ավանդական ցուցանակներից, նրանց հետ եղել են Իսպանական Երկրորդ հանրապետության դրոշներ:

Բացի այդ, ակցիային միացել է Քաղաքացիական պատերազմի (1936-1939) զոհերի որոնումներով զբաղվող միությունը:

Նշվում է, որ ցույցին մասնակցել են մի քանի նախարարներ, ինչպես նաև փոխվարչապետ Կարմեն Կալվոն:

Երթի ավարտին հանրահավաք է կայացել, որի մասնակիցներն ունկնդրել են արհմիությունների ղեկավարների ելույթները:

Մադրիդյան արհմիությունների ներկայացուցչությունների ղեկավարությունը պահանջում է արագացնել պատվաստման տեմպերը և պատվաստանյութով ապահովել երկրի բոլոր բնակիչներին, այդ թվում՝ ներգաղթյալներին:

Իսպանիայում 100 000 մարդ է մասնակցել արհմիությունների կազմակերպած մայիսմեկյան ցույցերին