Թբիլիսիում տեղատարափ անձրևի հետևանքով փողոցներ են հեղեղվել (տեսանյութեր)

11:18 • 01.05.21

Երեկ երեկոյան տեղացած տեղատարափ անձրևից հետո Թբիլիսիի ծայրամասային մի քանի թաղամասերի փողոցներ հեղեղվել են, հայտնում է News Georgia լրատվական պորտալը։

Իրավիճակը հատկապես ծանր է եղել Դիդի Դիգոմիում և Դիգոմի բնակավայրում, որտեղ, ականատեսների հրապարակումների համաձայն, հեղեղից առաջացած հզոր հոսանքները քշում-տանում են մայթեզրին կանգնած մեքենաները։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել է, որ ջուրը լցվել է նաև տարածքում գտնվող առանձնատները, այդ թվում՝ «Վանական Անդրիի հիմնադրամ»ի շենք, որն օգնություն է տրամադրում քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Հայտնի է, որ այժմ անձրևն արդեն դադարել է և հրշեջների 17 բրիգադ անցել է անձրևի հետևանքները վերացնելու գործին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Թբիլիսիում տեղատարափ անձրևի հետևանքով փողոցներ են հեղեղվել (տեսանյութեր)