ԱՄՆ-ն մայիսի 4-ից կսահմանափակի Հնդկաստանից ուղևորություններն իր երկիր

05:30 • 01.05.21

ԱՄՆ-ն մայիսի 4-ից Հնդկաստանից իր երկիր ճանապարհորդության սահմանափակումներ կսահմանի այդ երկրում կորոնավիրուսային վարակի աճի ֆոնին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Սպիտակ տանը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը կայացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի առաջարկության հիման վրա:

«Այս սահմանափակումները կգործեն COVID-19- ի չափազանց բարձր դեպքերի և բազմաթիվ շտամների տարածման պատճառով», - ասել է Փսակին:

Ակնկալվում է, որ այդ սահմանափակումները չեն տարածվի Ամերիկայի այն քաղաքացիների վրա, ովքեր վերադառնում են իրենց հայրենիք:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախօրեին ամերիկացիներին հորդորել էր հնարավորության դեպքում չայցելել Հնդկաստան:

ԱՄՆ-ն մայիսի 4-ից կսահմանափակի Հնդկաստանից ուղևորություններն իր երկիր