Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին միմյանց է բախվել 3 մեքենա, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. shamshyan.com

16:30 • 02.05.21

Այսօր՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Արա Անդյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գևորգ Մելոյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:  

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: 

 

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին միմյանց է բախվել 3 մեքենա, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. shamshyan.com