«Երեկոյան՝ մի փոքր թուլություն, մկանային ցավ, այսօր արդեն ամեն ինչ անցել է». Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստվելուց հետո իր առողջական վիճակի մասին (տեսանյութ)
Երեկոյան՝ մի փոքր թուլություն, մկանային ցավ, այսօր արդեն ամեն ինչ անցել է: Այս մասին Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց զգում պատվաստվելուց հետո:
Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով:
«Այս պահին 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար հասանելի է պատվաստումը: «Սպունտիկ V»-ն հասանելի է միայն ռիսկի խմբի քաղաքացիների համար»,- ասել է Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանը նշեց՝ բավական հեշտացրել են պատվաստման պրոցեսը. «Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










