Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 405 000 մարդ է մահացել. RT

06:10 • 02.05.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 14 725 975-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 406 437:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 66 964 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 405 000 մարդ է մահացել. RT