Չիլիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

13:12 • 02.05.21

Չիլիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`հղում տալով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10:57-ին:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Կոկիմբո քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: