Ֆինլանդիայի բնակիչները զանգվածաբար մահանում են անհայտ տեսակի թմրանյութի պատճառով  

22:33 • 02.05.21

Ֆինլանդիայի Տուրկու և Հելսինկի քաղաքների բնակիչների շրջանում մահվան զանգվածային դեպքեր են գրանցվում անհայտ տեսակի թմրանյութի պատճառով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի Yle պարբերականին, Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է ապրիլի ընթացքում երկրի հարավարևմտյան հատվածում երիտասարդների շրջանում արձանագրված մահվան հինգ դեպքի մասին: Պարբերականը հայտնում է մահվան 10 դեպքի մասին:

Ֆիննական մեկ այլ թերթի տեղեկություններով՝ թունավոր դեղամիջոցների պատճառով մոտ 50 մարդ է մահացել մայրաքաղաք Հելսինկիում:

Երկրում զգուշացրել են սև շուկայում վաճառվող թմրամիջոցի մասին, որն, ամենայն հավանականությամբ, վտանգավոր է կյանքի համար: Մասնագետները դրանում ֆենտանիլ (ափիոնային անալգետիկ) են հայտնաբերել, որը կիրառվում է  անեսթեզիոլոգիայում:

Ֆինլանդիայի բնակիչները զանգվածաբար մահանում են անհայտ տեսակի թմրանյութի պատճառով