Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնող մարզիկների առնվազն 60%-ը նախապես կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնող մարզիկների առնվազն 60%-ը նախապես կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ճապոնական Yomiuri թերթի հրապարակմանը:
Այս պահի դրությամբ Օլիմպիական խաղերին մասնակցելու պատրաստվող 200 երկրից կեսից ավելին Միջազգային օլիմպիական կոմիտեին տեղեկացրել են, որ նախքան Տոկիո մեկնելը իրենց մարզիկները պատվաստվելու են: Հավանական է, որ դրա արդյունքում նախապես պատվաստվողների թիվը կարող է ավելանալ, ինչը, ըստ աղբյուրի, կմեծացնի մրցաշարերի անցկացման անվտանգությունը:
Օլիմպիական խաղերի ներկայիս կանոնները մարզիկներին խորհուրդ են տալիս պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց դա բուն խաղերին մասնակցելու համար պարտադիր նախապայման չէ:










