Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ

14:24 • 02.05.21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ: Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կյանքի, բարության և արդարության հաղթանակը մարմնավորող Զատկի տոնը բարոյական մեծ կարևորություն ունի: Այն արթնացնում է հավատ, հույս, ուրիշներին օգնելու ձգտում», - նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Պուտինը նշել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու և այլ քրիստոնեական դավանանքների արդյունավետ գործունեությունը քաղաքացիական խաղաղության և ներդաշնակության պահպանման, միջկրոնական և ազգամիջյան երկխոսության զարգացման գործում:

«Եկեղեցին անխոնջ կերպով քարոզում է բարձր իդեալներ և ընտանեկան ավանդույթներ հասարակության մեջ, ինչպես նաև հոգ է տանում աճող սերնդի դաստիարակության մասին, շատ բան է անում սոցիալական խնդիրները լուծելու համար», - ավելացրել է ՌԴ նախագահը:

 

 

 

 

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ