ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար

10:56 • 02.05.21

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար