Ռուս Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլլը Քրիստոս Փրկչի տաճարում Զատկական պատարագ է մատուցել (տեսանյութ)

02:28 • 02.05.21

Ռուս Ուղղափառ եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլլը Քրիստոս Փրկչի տաճարում Սուրբ Պատարագ է մատուցում:

Եկեղեցական արարողությունը մեկնարկել է կեսգիշերից մեկուկես ժամ առաջ: Սուրբ Պատարագի սկզբում կատարվում է զատկական արարողություն, ապա՝ խաչի երթ տաճարի շուրջը, որն ավարտվում է Քրիստոսի Հարության ավետմամբ:

Տաճարի շուրջ խաչով երթից հետո կարճատև զատկական երկրպագություն է կատարվում, որի ավարտից հետո պատարագը մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչները կարմիր հանդերձանք են հագնում ու Պատարագ մատուցում: