Երևանում բախվել են «Volkswagen Golf»-ը և մոպեդը. վերջինի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. Shamshyan.com

17:41 • 02.05.21

Այսօր ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 37/1 հասցեում գործող «Գենացվալե» ռեստորանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արթուր Ստեփանյանի վարած մոպեդը և 61-ամյա Նվեր Ստեփանյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Երևանում բախվել են «Volkswagen Golf»-ը և մոպեդը. վերջինի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. Shamshyan.com