Սպիտակ տունը բացահայտել է մարտակական գործողությունների վայրերից դուրս Թրամփի հարվածների կանոնները

11:30 • 02.05.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բացահայտել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից պատերազմական գոտիներից դուրս հարվածներ հասցնելու համար ընդունված կանոնները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով The New York Times պարբերականին:

Փաստաթուղթը, որն ընդունվել է 2017 թվականին, պարունակում է մի շարք սկզբունքներ, որոնք ամերիկյան կողմը պետք է պահպանի արտասահմանում «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելիս:

Խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների գործողությունների կարգավորման մասին է: Օրինակ՝ ըստ կանոնների, ահաբեկիչների դեմ պայքարի գործողությունների ընթացքում զինվորականները պետք է առաջնահերթություն տան ոչ թե հակառակորդներին վերացնելուն, այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով նրանց գերևարելուն:

Պարբերականը նշում է, որ «գաղտնի» ընդունված կանոնների հրապարակմանը հասել են դատարանների միջոցով: Անցյալ տարի «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը» (ACLU), The New York Times- ի հետ համատեղ, փորձում էր հասնել այս կանոնների հրապարակմանը:

Սպիտակ տունը բացահայտել է մարտակական գործողությունների վայրերից դուրս Թրամփի հարվածների կանոնները