ԱՄՆ Վիսկոնսին նահանգի խաղատներից մեկում կրակոցներ են հնչել. կա առնվազն 7 վիրավոր

06:27 • 02.05.21

 

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրին-Բեյ քաղաքի մոտակայքում գտնվող «Օնեյդա» անվամբ խաղատանը կրակոցներ են հնչել, առնվազն 7 մարդ վիրավորվել է, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով CBS-ի հրապարակմանը:

Ըստ աղբյուրի՝ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:

Իրավապահները տեղում ուսումնասիրում են դեպքի հանգամանքները, այլ տվյալներ չեն հաղորդվում:

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի խաղատներից մեկում կրակոցներ են հնչել. կա առնվազն 7 վիրավոր