Արենիի համայնքապետարանում կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է համայնքի աղբը տեսակավորել և վերամշակել

10:34 • 03.05.21

Արենիի համայնքապետարանի և գործարար Միքայել Նազարյանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի նախատեսվում է համայնքի բոլոր աղբավայրերի աղբը տեսակավորել և տեղափոխել համապատասխան վայր` վերամշակման։  Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայքնապետարանը:

«Հորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։ Միևնույն ժամանակ, գործարարը պատրաստակամություն է հայտնում գնելու ավտոմեքենաների մետաղական կմախքները, ուստի երեսնօրյա ժամկետում խնդրում ենք բոլոր տարածքները մաքրել մեքենաների կմախքներից և հանձնել գործարարին։ Ժամկետի ավարտից հետո համայնքապետարանն իր միջոցներով կիրականացնի կմախքների ապամոնտաժումը»,- ասված է հայտարարության մեջ:

Արենիի համայնքապետարանում կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է համայնքի աղբը տեսակավորել և վերամշակել