Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Իմ քայլը»–ի անդամ գյուղապետի եղբորից առևանգված Porsche Cayenne-ը. հայտնի է հափշտակողների ու նրան դանակահարողի ինքնությունը. Shamshyan.com

19:19 • 03.05.21

Այսօր Ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել են առանց համարանիշների Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել է, ինչի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը»–ի անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ  դանակահարել էին:

Ըստ կայքի՝ Արարատի մարզի ոստիկանները պարզել են ավազակային հարձակում կատարող կասկածյալների ինքնությունը: Նրանք են՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Վարդան Մ.-ն և Երևանի բնակիչներ,  28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Իմ քայլը»–ի անդամ գյուղապետի եղբորից առևանգված Porsche Cayenne-ը. հայտնի է հափշտակողների ու նրան դանակահարողի ինքնությունը. Shamshyan.com