Երևանում տեղադրվում են հիդրանտներ․ ԱԻՆ (տեսանյութ)

10:07 • 03.05.21

Երևանում տեղադրված 503 հիդրանտներից կեսից ավելին տարիներ շարունակ չէին աշխատում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով քաղաքապետարանը մշակել է ծրագիր. 2021 թվականին վերանորոգվելու և տեղադրվելու են նոր հիդրանտներ։

Ծրագրի սկզբնական փուլով տասը նոր հիդրանտ է տեղադրվելու, ևս 38-ը վերանորոգվում են:

Գործընթացը մեկնարկել է, ապրիլի 28-ին դրանցից երկուսը փորձարկվել են Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։

Երևանում տեղադրվում են հիդրանտներ․ ԱԻՆ (տեսանյութ)