Կիմ Չեն Ընն այլ երկրների ազդեցության դեմ պայքարի շրջանակում կարգադրել է «խստորեն հետևել դեռահասների սանրվածքներին, երաժշտական ճաշակին և հագուկապին»․ Mirror

15:36 • 03.05.21

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի Երիտասարդական լիգա (Youth League) կազմակերպության պաշտոնյաներին կարգադրել է խստորեն հետևել դեռահասների սանրվածքներին, երաժշտական ճաշակին և հագուկապին, հաղորդում է Mirror-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, Հյուսիսային Կորեայում մարդիկ հաճախ իրենց համար սանրվածք են ընտրում կառավարության կողմից հաստատված սանրվածքների ցանկից, իսկ Կիմ Չեն Ընն անձամբ է այլ երկրների ազդեցության դեմ պայքարի արշավ մղում, որը նա ընկալում է որպես իր ռեժիմի իշխանության սպառնալիք:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների կողմից հրապարակված և Երիտասարդական լիգային հղած նամակում նա գրել է, որ Հյուսիսային Կորեա ներթափանցող չինական և հարավկորեական նորաձևությունը «լուրջ մտահոգություն» է առաջացնում:

«Ակնհայտ է, որ չինական, հարավկորեական կամ այլ արտասահմանյան նորաձևության տարածումը լուրջ մտահոգություն է առաջացնում հյուսիսկորեական կառավարության մոտ։ Սկզբում դրանք պարզապես սանրվածքներ են, հետո կենսակերպի ընտրություն, հետո արժեքներ, իսկ հետո իշխանության, փողի ու հասարակության կառուցվածքի մասին հնարավոր հարցեր, ահա տրամաբանությունը»,- ըստ հաղորդման՝ ասված է նրա նամակում։

Նամակում նաև նշվում է, որ «ամբողջ աշխարհում, որտեղ երիտասարդները ձգտում են բավարարել իրենց անձնական նպատակներն ու հաճույքները, միայն Հս․ Կորեայի երիտասարդներն են հեղափոխական և հաճույք են գտնում դժվարություններով և փորձություններով անցնելով»։

Կիմ Չեն Ընն այլ երկրների ազդեցության դեմ պայքարի շրջանակում կարգադրել է «խստորեն հետևել դեռահասների սանրվածքներին, երաժշտական ճաշակին և հագուկապին»․ Mirror