ԱԺ-ն, պայմանավորվածության համաձայն, Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ (տեսանյութ)

12:02 • 03.05.21

14։40

ԱԺ-ն քվեարկության դրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հայտնեց, որ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ: Արդյունքում Նիկոլ Փաշինյանին, պայմանավորվածության համաձայն, չընտրեցին վարչապետ ձայների՝ 75 ձեռնպահ, 1 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:


12։00

ԱԺ–ն հատուկ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համար։

Նշենք, որ դրանից հետո ԱԺ–ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի։

ԱԺ-ն, պայմանավորվածության համաձայն, Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ (տեսանյութ)