Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

10:36 • 03.05.21

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել  պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա:

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝  Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է:   

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)