«Երբեք մի ասա երբեք, սակայն հիմա այդ հարցը չենք քննարկում». Բլինկենը` Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորության մասին

09:38 • 03.05.21

Միացյալ Նահանգների իշխանություններն այս պահին չեն քննարկում Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտի հնարավորությունը: Այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք այս պահին կենտրոնացած չենք բոյկոտի հարցի վրա, չենք դիտարկում այդ հարցը։ Օլիմպիական խաղերին դեռ մեկ տարի կա», - ասել է Բլինկենը:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե «այնուամենայնիվ, տեսնում է Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորություն», ԱՄՆ պետքարտուղարը դրական պատասխան է տվել։

«Երբեք մի ասա երբեք։ Պարզապես դա այն հարցը չէ, որի շուրջ հիմա քննարկումներ ենք ունենում», - պատասխանել է Բլինկենը։

Կանադայի, Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները, ինչպես նաև տարբեր երկրներից շուրջ 200 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ավելի վաղ կոչ էին արել բոյկոտել Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերը։ Պատճառը Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ճնշումներն են։

20-րդ Ձմեռային օլիմպիադան տեղի կունենա Պեկինում՝ 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը:

«Երբեք մի ասա երբեք, սակայն հիմա այդ հարցը չենք քննարկում». Բլինկենը` Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորության մասին