ՌԴ-ում մոտոդելտապլանը կոշտ վայրէջք է կատարել, ինչից հետո ամբողջությամբ այրվել է. կա 3 վիրավոր (լուսանկարներ)

12:08 • 03.05.21

Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասի Չուսովսկի քաղաքային շրջանում մոտոդելտապլանը կոշտ վայրէջք է կատարել: Միջադեպի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, գրում է life.ru-ն: 

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 7:00-ին: Թռչող սարքն ընկել է Լյամինո գյուղի մոտակայքում, որից հետո այն հրդեհվել է: Ներսում 2 մարդ է եղել: Լուսանկարներից երևում է՝ մոտոդելտապլանից միայն մետաղական կառուցվածքն է մնացել: 

Նշվում է՝ 2 տղամարդ տեղափոխվել է Չուսովսկիի շրջանային կենտրոնական հիվանդանոց: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նրանք ստացել են առաջին և երկրորդ աստիճանի բազմաթիվ այրվածքներ, ինչպես նաև տարբեր ծանրության կոտրվածքներ:

Հաղորդվում է նաև երրորդ տուժածի մասին: Տղամարդը ձեռքի այրվածք է ստացել, ամենայն հավանականությամբ, նա դեպքի վայրի մոտ գտնվող բնակիչ է եղել:

Фото © LIFEФото © LIFE

ՌԴ-ում մոտոդելտապլանը կոշտ վայրէջք է կատարել, ինչից հետո ամբողջությամբ այրվել է. կա 3 վիրավոր (լուսանկարներ)