Դանիան հրաժարվել է Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութից

20:40 • 03.05.21

Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ երկիրը չի օգտագործի Johnson & Johnson պատվաստանյութը, ասված է թագավորության առողջապահության վարչության հայտարարության մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դանիան հրաժարվում է օգտագործել  Johnson & Johnson պատվաստանյութը: Իշխանությունները ենթադրում են, որ պատվաստանյութի օգուտները չեն գերազանցում թրոմբների առաջացման ռիսկերը»,- ասված է զեկույցում:

Այսպիսով, Դանիայի իշխանություններն արդեն հրաժարվել են երկու պատվաստանյութերի ՝ Johnson & Johnson-ի և AstraZeneca-ի օգտագործումից:

Միևնույն ժամանակ, թագավորության իշխանությունները բնակիչներին հնարավորություն են տվել կամավոր հիմունքներով ընտրել այս երկու պատվաստանյութերից մեկը:


Դանիան հրաժարվել է Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութից