Գերմանիայում ոստիկանությունը փակել է մանկապիղծների` ամենամեծ կայքերից մեկն աշխարհում, որն ուներ ավելի քան 400 000 բաժանորդ

17:57 • 03.05.21

Գերմանիայում երկարատև ոստիկանական հետաքննությունից հետո փակվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ հրապարակող խոշորագույն կայքերից մեկը:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Boystown համայնքը, որն ավելի քան 400 000 բաժանորդ ուներ ողջ աշխարհում, և ակտիվ գործունեություն է ծավալել գրեթե երկու տարի, հասանելի էր միայն «դարքնեթում»:  

Ըստ գերմանական ոստիկանության` կայքն օգտագործվել է մանկապղծության կադրեր և տեսանյութեր հրապարակելու համար, որոնցում հիմնականում տղա երեխաներ են պատկերվել: Չորս մարդ է ձերբակալվել հետաքննության շրջականում, այդ թվում կայքի ղեկավարները: Բացի այդ, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել կայքի հետ առնչություն ունեցող 7 վայրում, այդ թվում`  Բավարիայում, Համբուրգում և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում:


Գերմանիայում ոստիկանությունը փակել է մանկապիղծների` ամենամեծ կայքերից մեկն աշխարհում, որն ուներ ավելի քան 400 000 բաժանորդ