Իրանի հյուսիսում հակահեղափոխական կազմակերպություն է կազմաքանդվել

11:42 • 03.05.21

Իրանական Fars News լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Աշուրա» ստորաբաժանումները երկրի հյուսիսում հետևել և կազմաքանդել են հակահեղափոխական Landing Iran  կազմակերպությունը, որը գործում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ, հայտնում է Al Masdar News թերթը։

Ըստ լրատվական գործակալության՝ հակահեղափոխական կազմակերպությունը 4 տարի է, ինչ փորձում է միավորել պաշտոնական Թեհրանի նկատմամբ թշնամական հոսանքները՝ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի իշխանությունների կողմից ֆինանսավորվող առանցքի շուրջ։

Ըստ տեղեկությունների՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Աշուրա» ստորաբաժանումները հայտնաբերել և ձերբակալել են կազմակերության անդամներին։


Իրանի հյուսիսում հակահեղափոխական կազմակերպություն է կազմաքանդվել