Ճապոնիայում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասվել են տասնյակ շենքեր ու ավտոմեքենաներ
Ճապոնիայում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենաներ են հայտնվել օդում, պոկվել են տան տանիքներ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով ճապոնական աղբյուրին, եղանակային պայմանների հետևանքով 92 շենք է վնասվել: Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է: Օդերևութաբաններն ուսումնասիրում են կրկնակի պտտահողմի առաջացման հավանականությունը:
Ամենից շատ տուժել է Սիդզուոկե քաղաքը, որտեղ պոկվել են շինությունների տանիքները, կոտրվել են ապակյա պատուհանները, իսկ մեքենաները կողաշրջվել են: Ուժեղ քամու հետևանքով կողաշրջվել են նաև էլեկտրամատակարարման հենասյուները, ինչը հանգեցրել է վտանգավոր իրավիճակի և էլեկտրաէներգիայի անջատումների:










