«Թալիբան»-ի գրոհայինները պայթյուն են կազմակերպել Աֆղանստանի ռազմաբազայում․ կա առնվազն 18 զոհ

11:27 • 03.05.21

«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արևմուտքում գտնվող ռազմաբազայի վրա. հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 18 զինվոր և ևս 10-ը վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են տեղական աղբյուրները:

Հաղորդվում է, որ թալիբները Ֆարահ նահանգի Բալա Բալուք գավառում գտնվող ռազմակայան են ներխուժել փորված թունելի միջոցով:

Թաջ նահանգի նահանգապետ Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել է, որ թունելի միջով անցած գրոհայինները բազայում պայթյուն են կազմակերպել։ Ընդհանուր առմամբ, ռազմաբազայում եղել է 30 զինվոր։

Ներկայում Աֆղանստանում կառավարական ուժերը դիմակայում են թալիբներին, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում են սկսել խոշոր քաղաքների վրա: