Կոլումբիայի նախագահը հայտարարել է ֆինանսների նոր նախարար նշանակելու մասին

04:33 • 04.05.21

Կոլումբիայի առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Ռեստրեպոն նշանակվել է ֆինանսների նախարարության և պետական վարկերի ղեկավար: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Իվան Դուկեն, գրում  է ТАСС-ը:

«Ես նշանակել եմ Խոսե Մանուել Ռեստրեպոյին, որն այժմ Առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարարն է, որպես ֆինանսների և պետական վարկերի նոր նախարար», - գրել է Դուկեն թվիթերյան իր էջում:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ալբերտո Կարասկուիլայի աշխատանքի համար, ով բողոքի ցույցերի ֆոնին հեռացել էր նախարարության ղեկավարի պաշտոնից:

Անցած շաբաթվանից Կոլումբիայում տեղի են ունենում հարկային բարեփոխումների դեմ ցույցեր: Խռովություններ տեղի ունեցան Բոգոտայում, Կալիում, Մեդելինում և այլ քաղաքներում: Ուրբաթ կառավարությունը համաձայնել է փոփոխություններ կատարել բարեփոխումների ծրագրերում, բայց բողոքները շարունակվել են:

Կոլումբիայի նախագահը հայտարարել է ֆինանսների նոր նախարար նշանակելու մասին