Խաղամոլության գովազդի արգե՞լք, թե՞ մամուլի ճնշում. 14 ԶԼՄ դիմել է ԱԺ (տեսանյութ)
Փողոցներում, մետրոպոլիտենում, կամուրջների վրա և այլ վայրերում բաց և ազատ գովազդվում են բուքմեյրքերական վիճակախաղերը, մինչդեռ Ֆինանսների նախարարությունը առաջարկել է միայն լրատվական կայքերում սահմանափակել գովազդի հրամապարակումը՝ այն միացնելով միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ը:
Հոգեբան Լաուրա Պետրոսյանի համոզմամբ՝ խաղամալությամբ հակված մարդիկ օգտվում են համացանցից արդեն իմանալով, թե իրենց ինչ է պետք. «Խաղամոլությունը և բոլոր տեսակի կախվածությունները մեկ օրում ձեռք չեն բերվում և միայն արտաքին ազդեցությունների տակ չէ, որ դրանք ձեռք են բերվում»,- Tert.am-ի հետ զրույցում ընդգծել է նա:
14 լրատվամիջոց դիմել է Ազգային ժողովի ԿԳՄՍԵ հանձնաժողովին ու բացատրել, որ այս միջոցով պայքարը խաղամոլության դեմ արդյունավետ չէ, քանի որ այդպիսով կավելանան միջազգային կայքերից գրանցվողների քանակը, վիճակը վերահսկողությունից դուրս կգա, ինչն էլ կբերի Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքի, դրան գումարած օտարերկրյա գրանցում ունեցողները վերահսկման դաշտից դուրս լինելով, կսկսեն թիրախավորել հայկական շուկան:
Մեդիաներկայացուցիչների համոզմամբ՝ իշխանություններն առաջինը սկսել են լրատվական կայքերից, հաջորդը ռադիոներն ու հեռուստաընկերություններն են, ինչը կհանգեցնի աշխատակիցների ու աշխատավարձերի կրճատմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










