Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է. Լուսինե Ավանեսյան. «Արցախպրես»

19:52 • 04.05.21

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է։ Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ավանեսյանը վերոնշյալով հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց Մարտունի քաղաքում տեղադրված  Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվելու է։

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է. Լուսինե Ավանեսյան. «Արցախպրես»