Հայանիստի դպրոցը մնացել է առանց տանիքի․ աշակերտները դասերի մի մասը դրսում են անցկացնում (տեսանյութ)

19:54 • 04.05.21

Ապրիլի 10-ի ուժեղ քամու հետևանքով Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։ Տուժողներ չեն եղել․ այդ ժամին դպրոցում ոչ աշակերտներ են եղել, ոչ էլ ուսուցիչներ։

Ապրիլի 10–ից սկսած մինչև այսօր աշակերտները դասաժամերի մի մասն անցկացնում են դրսում։ 1970–ականների շենքն այսօր վթարային վիճակում է։ Երրորդ հարկի դասասենյակներում անգամ քայլելն է վտանգավոր։

Դպրոցն ավելի քան 300 աշակերտ ունի, բայց շենքն անմխիթար վիճակում է։ Տնօրինությունը դիմել է մարզպետարանին ու կառավարությանն ու սպասում են խնդրի շուտափույթ լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ՀեղինակԱնի Սողոյան
Հայանիստի դպրոցը մնացել է առանց տանիքի․ աշակերտները դասերի մի մասը դրսում են անցկացնում (տեսանյութ)