Բիլ Գեյթսը և իր կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին

02:56 • 04.05.21

Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը և իր կինը՝ Մելինդան, երկուշաբթի հայտարարել են ամուսնալուծության մասին: Այս մասին նշված է  Գեյթսի թվիթերյան էջում ամուսինների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Известия-ն:

Նշվում է, որ նրանք հնարավոր չեն համարում «հետագա զարգացումը որպես զույգ»:

«Երկար մտածելուց և մեր հարաբերությունների վրա շատ աշխատանք կատարելուց հետո մենք որոշում կայացրինք դադարեցնել ամուսնությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ պարզաբանվում է, որ Մելինդան և Բիլ Գեյթսը կշարունակեն համագործակցել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի շրջանակներում:

Բիլ Գեյթսը և Մելինդա Ֆրենչը ամուսնացել են 1994-ին: Նրանք ունեն երեք երեխա:

Բիլ Գեյթսը և իր կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին