«Ինչպե՞ս կարող եմ ավելի քաղաքավարի արտահայտվել... ռադդ քաշի՛ր». Ֆիլիպինների ԱԳ նախարարն անպարկեշտ բառապաշարով է դիմել Պեկինին
Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսինը խստորեն պահանջել է Չինաստանից դուրս բերել իր նավերը Հարավչինական ծովի վիճելի տարածքներից:
«Չինաստա՛ն, իմ ընկեր, ինչպե՞ս կարող եմ ավելի քաղաքավարի արտահայտվել... ռադդ քաշի՛ր ... դու ի՞նչ ես անում մեր ընկերության համար: Դո՛ւ, ոչ թե մենք: Մենք փորձում ենք: Դու կարծես տգեղ ապուշ լինես, որ փորձում է գրավել հմայիչ տղայի ուշադրությունը, որը ցանկանում է ուղղակի ընկեր լինել, այլ ոչ թե դառնալ չինական նահանգի հայր», - գրել է նա Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում և հավելել՝ այդ տղան արգանդ չունի:
«Եթե նա փորձեր չինական նահանգ ծնել, ապա դա լավագույն դեպքում կեղտի գունդ կլիներ և ռեժիմի վերջ: Ինչո՞ւ է այդքան դժվար հասկանալ ՄԱԿ-ի հռչակագիրը, որի իրավարար վճռով այն պատկանում է (նկատի ունի վիճելի ջրերը,-խմբ.) Ֆիլիպիններին և ոչ թե ուրիշի»,- շեշտել է նա:
Բացի այդ, Լոքսինն ասել է, որ Չինաստանը չի արձագանքում դիվանագիտական լեզվին: 2016 թվականից ի վեր Ֆիլիպինները գրեթե 20 պաշտոնական բողոք է ներկայացրել իր տնտեսական գոտի ներխուժելու վերաբերյալ, որոնց այդպես էլ արձագանք չի ստացել:
Նշենք՝ Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ողջ ջրային տարածքին, բայց միջազգային իրավական մարմինները չեն ընդունում այդ հավակնությունները:










