Կանադայում առաջարկվում է Johnson&Johnson պատվաստանյութով պատվաստել 30-ից բարձր տարիքի մարդկանց. RT

05:20 • 04.05.21

Իմունականխարգելման կանադական ազգային խորհրդատվական կոմիտեն խորհուրդ է տվել Johnson&Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերն օգտագործել 30 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով կազմակերպության հաղորդագրությանը:

Նշվում է, որ մարդիկ չպետք է ունենան դեղամիջոցի հակացուցումներ:

Ավելի վաղ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական տեսչությունը և Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը վերացրել էին Johnson&Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները:

Կանադայում առաջարկվում է Johnson&Johnson պատվաստանյութով պատվաստել 30-ից բարձր տարիքի մարդկանց. RT