Հայանիստ գյուղի դպրոցը տանիք չունի, նույնիսկ դրսում են դաս անում․ եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը կվերածվի ավերակների. Shamshyan.com

12:36 • 04.05.21

Արդեն 20 օրից ավելի է, ինչ Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում դպրոցում, որը տանիք չունի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։ Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասել է, որ իրենց միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ «Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար»,– ասել է նա։

Տնօրենը նաև տեղեկացրել է, որ դիմել են մարզպետարան, ապա՝ Կառավարություն։ «Վստահ ենք, որ Կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի  դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»,– ասել է տնօրենը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հայանիստ գյուղի դպրոցը տանիք չունի, նույնիսկ դրսում են դաս անում․ եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը կվերածվի ավերակների. Shamshyan.com