Իրանում ԻՀՊԿ ուժերը բացահայտել և վերացրել են ահաբեկչական խմբի անդամներին
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ուժերը բացահայտել և վերացրել են ահաբեկիչների զինված խմբավորում, որը գործում էր երկրի հարավարևելյան շրջանում:
Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչների վերացումը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում:
«Կատաղի բախումներից հետո ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման զինվորականները երկու հանցագործի են վերացրել, մեկն էլ ձերբակալվել է: Խումբը զբաղվում էր կործանարար քարոզչությամբ, մարդկանց առևանգմամբ և սպանություններով»,- ասվում է հաղորդագրության մեւ:
Հատուկ գործողությունների ժամանակ ահաբեկիչներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր:










